Վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները շարունակվում են, իմպիչմենտի գործընթացը ընթացքի մեջ է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Մոսկվան անպատասխան չի թողնի Հայրենական Մեծ պատերազմի մասին Արծրուն Հովհաննիսյանի միջոցով հնչող հայտարարությունները, դա ծանր հարված էր նրանց, նրանք զգայուն են այդ թեմայի նկատմամբ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով, վերջին մեկ շաբաթում սահմանին իրադրային փոփոխություններ են տեղի ունենում, բայց իշխանությունը քողարկում է այն՝ խաղաղության կեղծ փուչիկ փչելով։
Խոսելով իմպիչմենտի գործընթացից՝ պատգամավորը նշեց, որ վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները շարունակվում են, իմպիչմենտի պրոցեսը ընթացքի մեջ է․ «Չպետք է տունը նստել, սպասել հարյուր տոկոսանոց պլանի, պայքարը ենթադրում է անընդհատ աշխատանք, ճնշման համար օպտիմալ ճանապարհներ պետք է գտնել և շարժվել այդ օրակարգով»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ