Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Հնդկաստանի բանակը հայտնել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին նոր հարվածներ հասցնելու մասին։
«Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Ջամմուի և Քաշմիրի, ինչպես նաև Փանջաբի մի քանի քաղաքներում անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու Պակիստանի անհաջող փորձերին ի պատասխան, Հնդկաստանի բանակը համակարգված կրակային հարված է հասցրել ահաբեկչական օբյեկտներին՝ ոչնչացնելով դրանք», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ նշել է Հնդկաստանի բանակը։
Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ վերահսկողության գծի մոտ գտնվող ահաբեկչական վայրերն անցյալում եղել են երկրում քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի դեմ հարձակումների պլանավորման և իրականացման կենտրոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ