Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Բենուա Կոեն, ով փայլել է «Ինտերի», ՊՍԺ-ի և «Տորինոյի» կազմում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի նախաշեմին առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի բացառիկ տաղանդը:
Խոսելով «Ոսկե գնդակի» հավանական թեկնածուների մասին՝ Կոեն բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի խաղը՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը «Ինտերի» հաջողություններում:
— «Ինտերում» կամ ՊՍԺ-ում կա՞ խաղացող, ով կարող է շահել «Ոսկե գնդակը»։
— Եթե «Ինտերը» հաղթի եզրափակիչում, Լաուտարո Մարտինեսը կարող է լուրջ թեկնածու դառնալ։ Բայց անձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին։ Հայ ֆուտբոլիստը ֆենոմենալ է. նա բերում է աներևակայելի որակ, խաղի ընթերցում և տեսլական։ Պարզապես անհավանական է։ Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա, թեև Դեմբելեն «Ոսկե գնդակի» հավակնորդ չէ, նա այս տարի ցույց տվեց իր իրական մակարդակը։ Տարիներ շարունակ սպասում էինք նրա այս խաղին,- Կոեի խոսքն է մեջբերում Tutto Sport-ը։
–00—ՅՄ