Իտալիայի առաջնության որոշ հանդիպումներ նախատեսվում է անցկացնել երկրի սահմաններից դուրս

10/05/2025 15:18 Սպորտ

Սերիա Ա-ի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ 2026 թվականին Իտալիայի առաջնության որոշ հանդիպումներ կարող են անցկացվել երկրի սահմաններից դուրս։ Նա նշել է, որ Սերիա Ա-ն ցանկանում է դառնալ առաջին եվրոպական ֆուտբոլային լիգան, որն իր պաշտոնական խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է armsport.am-ը։

«Սան Սիրո մարզադաշտը 2026 թվականի հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի վերանորոգման համար, ուստի «Ինտերն» ու «Միլանը» հնարավորություն կունենան խաղալ արտասահմանում։ ԱՄՆ-ը լավ տարբերակ է, սակայն մեզ անհրաժեշտ կլինի ՈւԵՖԱ-ի թույլտվությունը», — Football Italia-ի փոխանցմամբ՝ ասել է Սիմոնելին։

–00–ԱՀ