ԱԳՆ-ի դիմաց վթարի ենթարկվածները փողոցն անցել են չթույլատրված հատվածով, նրանք բուժզննում են անցնում

24News-ը հայտնել էր, որ քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել ԱԳՆ-ի դիմաց:

ՆԳՆ-ից 24News-ին փոխանցեցին, որ ժամը 22:30-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթ է տեղի ունեցել` 2 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն.

«Հետիոտները փողոցն անցել են չթույլատրված հատվածով: Վարորդը եղել է սթափ վիճակում»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Դեպքի վայրում էր նաև ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, որը և փոխանցեց, որ վրաերթի ենթարկված կինը իր գործընկերն է: Կոստանյանը վերջինիս ուղեկցեց հիվանդանոց:

Վրաերթի ենթարկված մյուս քաղաքացու վերաբերյալ, որը տղամարդ էր, դեռևս այլ տեղեկատվություն չկա:

Քաղաքացիներն այս պահին բուժզննում են անցնում Թիվ 2 բուժմիավորումում:

Մերի Մանուկյան