Թրամփը կոչ է անում ՄԱԿ-ին աջակցել Իսրայելի՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու ծրագրին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Թրամփի վարչակազմը կոչ է անում ՄԱԿ-ին, օգնության գործակալություններին և դաշնակիցներին աջակցել Իսրայելի նոր ծրագրին՝ սահմանափակ մարդասիրական օգնության վերահսկվող մատակարարման վերաբերյալ՝ Գազա, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի, օգնության գործակալությունների և ԱՄՆ դաշնակիցների վրա՝ մասնակցելու Իսրայելի նոր ծրագրին՝ վերսկսելու սահմանափակ մարդասիրական օգնության բաշխումը Գազա՝ այնպիսի պայմաններով, որոնք Երուսաղեմը խստորեն կվերահսկի», – հաղորդում է թերթը։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն սկսել է ակտիվորեն առաջ մղել նոր ծրագիրը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը և մյուս կազմակերպությունների մեծ մասը հրաժարվել են մասնակցել դրան։ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, իր հերթին, ծրագիրն անվանել է «հիմնարար մարդասիրական սկզբունքներին» հակասող և միջազգային իրավունքի խախտում։
–00—ՅՄ