Աննա Հակոբյանին «Նիկոլ դավաճան» խոսքերով դիմավորելու գործով պատիժ նշանակվեց տուգանքը

07/05/2025 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, «Նիկոլ դավաճան»․ «Նիկոլ ցեղասպան» խոսքերով դիմավորելու գործով մեղադրյալ Տիգրան Դերմոյանին։ Դատարանի վճռով՝ Դերմոյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանքը՝  375 հազար դրամի  չափով։ Հայտնում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ 2024թ․ ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանին և նրա դստերը «դիմավորել» են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ դավաճան» , «թուրք» , «առանց թուրք Հայաստան» և այլ վանկարկումներով։ Աննա Հակոբյանին միայն ոստիկանական ուժերի միջնորդությամբ է հնարավորություն տրվել մոտենալ անմար կրակին։

–00—ՍՊ