Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում

06/05/2025 15:07 Քաղաքական

Իրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- նշել է նա:

«Կարծում եմ, որ այս հարցը նույնպես կարտացոլվի երկու երկրների ամենօրյա շփումներում»,- հավելել է նա։

–00–ԱՀ