Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա նաև աջակցություն է հայտնել հակամարտությունները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը, նշել Իրանի հետ բանակցային գործընթացն ավարտելու և ռուս-ուկրաինական հարցի կարգավորմանն ուղղված Սպիտակ տան ջանքերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է․ «Էրդողանի հետ հեռախոսազրույցն արդյունավետ էր։ Անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ ՌԴ և Ուկրաինայի միջև մահացու պատերազմին հիմա վերջ դնելու համար»։
–00—ՍՊ