Գյադաների ժամանակն է, Փաշինյանը ծեծը լեգիտիմացնում է՝ փոխանակ պատժի խուլիգանություն արածին

Նոր Նորքի թաղապետը նույն վայրկյանին պետք է աշխատանքից ազատվեր։ Գործող իշխանությունը փորձում է արդարացնել թաղապետին, իսկ իշխանության կցորդ «Հանրապետություն» կուսակցությունն արդարացնող տեքստեր է հրապարակում։ Հասան այնտեղ, որ Պուտինը երկրորդ  ճակատ է բացել թաղապետի դեմ, զավեշտի հասնող անհեթեթություն են դուրս տալիս մի խուլիգանի արածն արդարացնելու համար։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Գնալով անմահական է դառնում Վանո Սիրադեղյանի «Գյադեքի ժամանակը» հոդվածը, դրանք այսօրվա իշխանության դեմքերն են, Փաշինյանի մակարդակով լեգիտիմացվում է ծեծի մշակույթը, ինչը շատ վտանգավոր է, քաղաքացին այլևս  չի վստահի իրավապահներին, իր հարցերը կլուծի բռունցքի միջոցով»,- հավելեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: