«3+3» հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում. Կոպիրկին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ։ Այս մասին «168 ժամ» թերթին տրված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով` այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
«Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,-ասել է Կոպիրկինը։
–00—ՅՄ