Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է պետության առաջընթացը․ ՀՀ նախագահի ուղերձը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ․
«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի աշխատավորներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ:
Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը:
Մեր ժողովուրդը դարեր շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործական մոտեցմամբ և նվիրվածությամբ: Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները և ստեղծել նոր արժեքներ՝ շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի: Այսօր էլ, մեր քաղաքացիները նվիրումով աշխատում են՝ իրենց ներդրումն ունենալով երկրի զարգացման գործում:
Մայիսի 1-ը հարմար առիթ է նաև գնահատելու մեր ձեռքբերումները և ուրվագծելու ապագա զարգացման ուղիները: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրացնել իր ներուժը, ստանալ արդար վարձատրություն և աշխատել արժանապատիվ պայմաններում:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աշխատավորներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են մեր երկրի զարգացմանը: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր դժվարին պայմաններում շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսմեկյան տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ»։
–00—ՅՄ