Մայիսի 3-ին համաքաղաքային շաբաթօրյակ՝ Երևանի 12 վարչական շրջաններում

01/05/2025 18:00 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շաբաթօրյակ է հայտարարել: «Սիրելի՛ երևանցիներ, Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

–00–ԱՀ