Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը:
Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում:
Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ:
–00–ԱՀ