Անլուրջ է ասել՝ սկսեք իմպիչմենտ, ՔՊ-ն կմիանա, վարչապետի թեկնածու է պետք, որ մեծ կոնսոլիդացիա լինի
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Փաստ է, որ Փաշինյանի հանդեպ ատելությունը բարձր է, բայց մարդկանց կոնսոլիդացնելու համար տրիգեր է պետք։ Իմ կարծիքով, իմպիչմենտի գործընթացը պետք է լինի ամբողջ պրոցեսի վերջին կետը, իսկ ընդդիմադիրներից ոմանք կարծում են, որ առաջին կետը պետք է լինի, որը կբերի փողոցային շարժման, անձամբ ես դժվար եմ պատկերացնում, որ իմպիչմենտի համար տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս կգան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Անլուրջ է ասել՝ դուք սկսեք գործընթացը, ՔՊ-ն կմիանա, ինչերի միջով են անցել, բայց դուրս չեն եկել, առանց փողոցային ակտիվ ներգրավվածության հնարավոր չէ ՔՊ-ին հեռացնել։ Իմպիչմենտի գործընթաց սկսելու համար երկու պատգամավորի ձայն է պետք, դժվար եմ պատկերացնում, որ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը կմիանան։ Բացի այդ, այնպիսի թեկնածու պետք է առաջադրվի, որը մեծ կոնսոլիդացիա կապահովի, պրոտոկոլի համար անուն չենք գրելու»,- մեկնաբանեց պատգամավորը։
Գրիգորյանը նաև ընդգծեց, որ «Հայաստան» խմբակցությունը իմպիչմենտի գործընթացին դեմ չէ, իրենք առաջինն են խոսել դրա մասին, «Արթուն ենք» շարժման նամակները կստանան, կքննարկեն և որոշում կկայացնեն։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ