Սյունիքում ԱԱԾ սահմանապահի մահվան դեպքով հարուցվել է վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հոդվածը վերաբերում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։ Սահմանված է պատիժ՝ ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Այս մասին հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն։

Մերի Մանուկյան

 

–00—ԱՊ