ԱՄՆ Սենատը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ
27/04/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ամերիկացի օրենսդիրները պատրաստ են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ, այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը X սոցիալական ցանցում։
Նա ասել է, որ ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ՝ «Պուտինի Ռուսաստանի դեմ» նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Փաստաթուղթն արդեն ունի գրեթե 60 համահեղինակ։ Գրեհեմը նշել է, որ խոսքը վերաբերում է երկրորդական մաքսատուրքեր սահմանելուն ցանկացած երկրի նկատմամբ, որը գնում է ռուսական նավթ, գազ, ուրան կամ այլ ապրանքներ։
«Սենատը պատրաստ է շարժվել այս ուղղությամբ և կանի դա ճնշող մեծամասնությամբ, եթե Ռուսաստանը չընդունի պատվավոր, արդար և երկարատև խաղաղություն», – ընդգծել է սենատորը։
–00—ՅՄ