Պիտի ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ սիմվոլները տվեցիր գետնով

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես սեփական ստերի, կեղծիքների ու ապիկար կառավարման համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես պարտված պատերազմների, հազարավոր զոհերի, սգացող մայրերի և թշնամուն լոկ ստորագրությամբ հանձնված հայկական հողերի համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես հայ ժողովրդի փլուզված իղձերի ու երազանքների համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ մի ամբողջ ազգի դարձրեցիր սովորական «տուգանքի մատերիալ» և ընդամենը «ժող ջան»:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ Հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը:

Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան: Բարևներ զույգ էֆենդիներիդ»:

–00—ՅՄ