Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ապրիլի 22-ին տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է 23 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:

46-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

 

–00—ՍՊ