Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը կարելի է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։

Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Դ․ Գեւորգյանը նաեւ ոտքերն էր սրբում դրոշի վրա: Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ՝ չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել։

 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

–00—ՍՊ