Շատերս վախենում ենք որոշումներ կայացնելուց, որոշում կայացնելը պատասխանատվություն է ենթադրում․ Գալյան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ապրիլի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված` «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովը։
Անդրադառնալով «ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» հարցին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում՝ ինքն անընդհատ պրոցես է, այն չի հանգուցալուծվում:
Սրբուհի Գալյանն իր խոսքում նշել է. «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործողությունները կամ անգործությունը ոչ պատշաճ գնահատականի են արժանանում պատասխանատվության տեսանկյունից, այս եզրակացությանը հանգելուց հետո փորձել ենք քննարկել, թե ինչ է պետք անել, որպեսզի իրավապահ համակարգի, դատական համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև փաստաբանական համայնքի ներկայացուցիչները ի վերջո իրենց գործողությունների կամավորության համար ենթարկվեն պատասխանատվության, իհարկե, մեխանիզմները տարբեր են և չափանիշները ևս, բայց ունեք մի բան, որ կարծում եմ պարզ է, որ ինչ էլ մշակենք, պետք է դա լինի այնպես, որ յուրաքանչյուրի համար պատասխանատվությունը լինի կանխատեսելի»:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Ինչու՞ է ուշանում արդարադատությունը» հարցին պատասխանել է. «Շատերս վախենում ենք որոշումներ կայացնելուց, որովհետև որոշում կայացնելը ենթադրում է պատասխանատվության ստանձնում»
Ավելին՝ տեսանյութում։
–00—ՍՊ