«Գիշերն ահավոր ա իլալ». ՊՆ-ն հաստատում է, ՔՊ-ական համայնքապետը՝ հերքում Սյունիքի սահմանի կրակոցները
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
«Էս գիշեր ահավոր ա իլալ, ավելի շատ են կրակել, ավելի վատ ա իլալ, գիշերը չենք քնել։ Սկսել են գյուղի մեջ էլ խփել»,- այսպես է ներկայացրել Խնածախի բնակիչները մեկը
գիշերը ադրբեջանցիների կողմից արձակած կրակոցների մասին «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում։
Ավելին՝ բնակիչը հայտնել է նաև, որ մոտակա դիրքերից ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածացնող հովիվների հասցեին։
Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլուցը, սակայն, այլ բան է պնդում։
24News-ի դիտարկմանը՝ Խնածախի բնակիչներից մեկը ահազանգել է, որ գիշերը կրակոցներ են եղել, վերջինս նշեց՝ եթե լրատվականները չահազանգեն, բնակիչները ոչ մի բան էլ չեն ասի։
Չնայած Ղուլունցի պնդումներին, որ կրակոցներ չեն եղել, և որ լրատվամիջոցները թող չահաբեկեն բնակիչներին, րոպեներ անց ՀՀ ՊՆ գերատեսչությունը հաղորդագրություն է տարածում՝ «Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:
Տուժածներ չկան»:
Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։
–00—ԱՊ