Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են Հարավային Կովկասը․ մանրամասներ
15/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում հահամագործակցության հարցերը:
Նշվել է, որ հիմնական ուշադրությունն ուղղված է առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և տարածաշրջանային համատեղ նախագծերի զարգացմանը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հատկապես ընդգծվել է միջին միջանցքի կարևորությունը, քննարկվել են բեռնափոխադրումների հնարավորությունների մեծացմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետ Ալի Ասադովին Ադրբեջանի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար:
–00—ՍՊ