Միրզոյանը և Բայրամովը քննարկել են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքների ավարտից հետո քայլերը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջից։
Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակում։
«Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Իրան-Իսրայել հակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերազմի
-
Մեծ Բրիտանիան կոչ է անում դադարեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում
-
Արմեն Աշոտյանը ուղիղ 2 տարի է անազատության մեջ է, որից 15 ամիսը` քրեակատարողական հիմնարկում
-
Գիշերվա ընթացքում իրավիճակը կտրուկ սրվել է Իրանի և Իսրայելի միջև․ ամփոփում
-
Ինչու է CBN-ի թղթակիցը հայտնվել Սյունիքում ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է