Բայրամովն Անթալիայում Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև կապերի կարգավորման գործընթացի մասին

12/04/2025 05:33 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը։ 

Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Հիշեցնենք, որ այսօր Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ընթացքում Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերող քննարկման ընթացքում ելույթով են հանդես գալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Մակա Բոճորիշվիլիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

 –00—ԱՊ