Գաղտնի հանդիպում և կոշտ զրույց Կասկադում․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ Ռուսաստանը դանդաղ, «հուշիկ քայլերով» վերադառնում է տարածաշրջան, տարբեր ապացույցներից է ակնհայտ: Օրերս գրել էինք, որ Հայաստանում պատրաստվում են զենք արտադրել: GTB հոլդինգն Արարատում գործարան է կառուցում եւ արտադրված զենքը, ըստ ամենայնի, կվաճառվի եվրոպական երկրներին եւ կօգտագործվի ՀՀ ՊՆ-ի կողմից: Ուշագրավ է, որ գործարանը հովանավորվում է ԱՄՆ կառավարության, ֆինանսավորվում՝ ամերիկյան կապիտալի կողմից, անգամ ԱՄՆ դեսպանն է այցելել, եւ դեսպանության կայքում հաղորդագրություն են տարածել:
Թերեւս նաեւ մեր հրապարակումից հետո ռուսական կողմը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել գործարանով: Ռուսական իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող մի խումբ գործարարների օրերս մեր թղթակիցը պատահաբար նկատել է Կասկադի «Շառլ» ռեստորանում` հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ բարձր տոնով զրուցելիս:
Պարզ է, որ ՀՀ կառավարությունը նորից մատը մատին չի տա` թողնելով, որ երկու գերտերություններն իրենք պարզեն իրենց հաշիվները: Իսկ սեփականատերը կենթարկվի «ուժեղին»: Մնում է պարզել, թե այս հարցում ով է թույլը եւ ով՝ ուժեղը»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
–00—ՍՊ