Հայաստանի գավաթ. այսօր հայտնի կդառնան կիսաեզրափակչի վերջին մասնակիցները
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում այսօր երկու հանդիպում տեղի կունենա: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Օրվա առաջին խաղում «Վեստ Արմենիան» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կընդունի Չարենցավանի «Վանին»: Խաղը կմեկնարկի ժամը 16:00-ին: Թիմերի միջև Չարենցավանում կայացած առաջին խաղում «Վանը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել:
Օրվա մյուս խաղում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կմրցի «Գանձասարի» հետ: Այս հանդիպման մեկնարկը 18:00-ին է:
Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր «Նոայի»՝ 3:0 հաշվով հաղթանակով:
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»:
–00–ԱՀ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Իրանը չի փոխի դիրքորոշումը իր միջուկային հարցի վերաբերյալ և չի բանակցի
-
Սպանվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հետախուզության պետի տեղակալը
-
Իրանը ծրագրում է մոտ ժամանակներս ավերիչ հարվածներ հասցնել Իսրայելին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է