Մեզ ուզում են վախեցնել, կանչում են ոստիկանություն՝ հարցաքննում, չի հաջողվի, ԱՀ նախագահ ենք ընտրելու

23/06/2025 20:30 24-ի նախագիծ

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավարին, անդամներին կանչում են ոստիկանություն հարցաքննության։ Ցանկանում են մեզ վախեցնել, բայց չի հաջողվի, մենք մեր վախերը թողել ենք Արցախում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանի հավաստմամբ, չնայած բոլոր ճնշումներին` միևնույն է, Արցախի նախագահ է ընտրվելու, այս պահին ընթանում են ակտիվ քննարկումներ։
«Արցախ մեր վերադարձի համար փոքր արահետներ են բացվում, որոնք կարող են հետագայում ճանապարհներ դառնալ, շատ երկրներ չեն հերքում մեր վերադարաձը։

Փաշինյանը լավ գիտի, որ մեր վերադարձը հնարավոր է, դրա համար ամեն ինչ անում է, որ այն տեղի չունենա։ Նա ամեն ինչ հաշվարկած է գործում, այս իշխանությունը խոչընդոտ է մեր նպատակին հասնելու համար», – ընդգծեց պատգամավորը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

–00—ԱՊ