Փաշինյանը մենակ է մնացել, լարված է, կանգնել է լուրջ որոշման առջև, Էրդողանը հենց այնպես չի կանչել

19/06/2025 22:15 24-ի նախագիծ

ՀԷՑ-ը եթե պետականացվեց, երկու տարի հետո ճգնաժամ է լինելու։ Մեկի հորեղբոր տղային կնշանակեն բաժնի ղեկավար, կթալանի։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Խոսելով Փաշինյանի Անկարա այցից պատգամավորը նշեց, որ Փաշինյանը շատ լարված է, անկլավների, ադրբեջանցիների վերադարձի, խաղաղության պայմանագրի կնքման և այլ  պատճառներով։

«Էրդողանը պահանջներ է դնելու Փաշինյանի առջև, ճնշում է գործադրելու, հուսանք՝ կդիմանա։ Աղաչում, պաղատում եմ վարչապետին՝ հանկարծ Անկարայում չհամաձայնվի, որ ադրբեջանցիները գան այստեղ, Հայաստանը կվերանա, Էրդողանը հենց այնպես չի կանչում»,-ընդգծեց պատգամավորը։

 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: