Դիվահար Փաշինյանը սանձարձակ արշավ է սկսել, ՀԷՑ-ի հաջորդ սեփականատերը թուրք կարող է դառնալ

19/06/2025 20:30 24-ի նախագիծ

Փաշինյանը Թուրքիայում քննարկելու է իր անվտանգության հարցը։ Ազգակործանն ընթացիկ խմորումներից վախենում է, բայց նրա առաջ պահանջներ են դրվելու։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

«Փաշինյանը դիվահար է, սանձարձակ արշավ է սկսել Եկեղեցու դեմ, չի հաջողելու, ընդվզում կլինի ժողովրդի կողմից։ Սրբապղծություն են իր արարքները, Արմեն Աբազյանը չկատարեց նրա հրամանները, հրաժարական տվեց, ովքեր կատարում են՝ պետք է հասկանան, որ դատարանի առջև են կանգնելու»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը և ՀԷՑ-ը ազգայնացնելու հայտարարություններին` Մինասյանը նշեց, որ դա Փաշինյանի քաղաքական քմահաճույքներն են․ «Փաշինյանի համար օրենքներ չկան, չի բացառվում, որ ՀԷՑ-ի հաջորդ սեփականատերը դառնա թուրք, ամեն ինչի կարող են դիմել, պետությունը քանդում են»։

 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: