Իրանի թուլացումը վատ է Հայաստանի համար, եթե այսպես շարունակվի, Բաքուն կարող է ևս ներգրավվել

13/06/2025 21:30 24-ի նախագիծ

Վերջին օրերին ԱՄՆ-ն սրել է հռետորաբանությունը, Իրանին ուզում են մտցնել փակուղի, զրկել բոլոր հնարավորություններից։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Վերջին երկու տարում Իսրայելի քաղաքականությունն ուղղված է Իրանի ռազմական և միջուկային ներուժը էականորեն թուլացնելուն։ Ամենայն մանրամասնություններով գործողություններ իրականացվեցին, հարվածներ եղան հրթիռաշինության օբյեկտների,  ռազմական առանցքային պաշտոնյաների, ֆիզիկայի մասնագետների ուղղությամբ։ Նպատակն Իրանի դիմադրողական ներուժը կոտրելն է»- ընդգծեց Պետրոսյանը։

Արևելագետի գնահատմամբ, Իսրայելը ոչ միայն շարունակում է հարձակումը, այլև փորձ է անում բուն խնդիրը տեղափոխել Իրանի տարածք՝ գեներացնելով հակաիշխանական տրամադրություններ և իշխանության ուշադրությունը կենտրոնացնելով ներքին խնդիրների վրա։

«Հայաստանի համար լավ չէ, երբ կարևոր գործընկերը հարձակման տակ է, թուլանում է իր դիրքերը, այս ամենից կարող են օգտվել մեր հակառակորդները։ Եթե Իրանը թուլանա, նրա դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ճնշումը կմեծանա։ Հակամարտության ընդլայնման դեպքում չի բացառվում Ադրբեջանը ներգրավվի, վերջին տարիներին նրանք միլիարդավոր դոլարների սպառազինություն են ձեռք բերում»,- ընդգծեց Պետրոսյանը։

 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: