Մերկ մարմնիդ ինչո՞ւ ես կատու շալակում, երկիրդ փորձություններով է անցնում, դրա մասին մտածիր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Գործող իշխանության կշռին չի համապատասխանում Եկեղեցու դեմ գործընթացը, նրանք որևէ հասարակական ալիք չեն կարողանալու առաջացնել, ինչ հանձնաժողով էլ ստեղծեն, ոչինչ չեն կարողանալու անել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը։
«Կուսակրոնությունը խախտելը դրոշակ պետք չէ դարձնել ու անցնել գրոհի, Գրիգոր Լուսավորիչը կուսակրոն չի եղել, իր տղաներն էլ նույնը, կուսակրոնության հիմնական պատճառը տնտեսական է եղել։ Եկեղեցու դեմ իշխանության բոլոր գործողությունները հակառակ էֆեկտ են տալու, ձանձրացնելու են ժողովրդին, մենք մեծ անվտանգային խնդիրների առաջ ենք կանգնած։
Մերկ մարմնիդ ինչի՞ ես կատուն շալակում, հազար փորձությունների միջով է անցնում մեր երկիրը՝ սպառնալիքներ, պատերազմի վտանգ, մեր սահմանների մոտ մեծ հրդեհի ռիսկ կա։ Ժողովրդի բեղերից պետք չէ քաշքշել, համբերությունն իր սահմանն ունի, ժողովուրդը տեր է, իշխանությունը ձեռքներիցդ վեցնելու է»,- մեկնաբանեց կրոնագետը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ