Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում

11/06/2025 22:15 24-ի նախագիծ

Ադրբեջանի պահանջով է Փաշինյանը հարձակվել Եկեղեցու վրա։ Արցախը խլեցին, հիմա՝ Արարատը, Եկեղեցին է թիրախում, հետո կասեն՝ մահմեդական լինենք, ավելի լավ կլինի, հեշտ կապրենք, հետո խաչերը կհանեն, հայերենը կարգելեն, սա խելագար սերիալ է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետի կարծիքով, Փաշինյանի պահանջով Վեհարանի մոտ մարդկանց հավաքելը բախումների ու քաղաքացիական պատերազմի պատճառ է դառնալու, քանի որ ժողովուրդը չի զիջելու, Սփյուռքում արդեն բողոք է սկսվել։ «Այս մարդուն պետք է կանգնեցնել, նա շեղումներ ունի, Եկեղեցուց խաչերն էլ կհանի, հետո հայերենը կարգելի։ Մարդիկ հոգնել են, բայց պետք է քայլեր ձեռնարկել, բայց մենք ունենք մի ընդդիմություն, որ տարիներով գոռգոռոցներով ու «ռազբիրյատներով» է զբաղված, եթե չեն կարողանում, պետք է հեռանան»,- ընդգծեց Խաչիկյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

–00—ԱՊ