Կենաց – մահու վիճակում ենք, ամբողջ ՀՀ-ն կարող ենք կորցնել, Փաշինյանը վտանգավոր քայլերի է գնում

10/06/2025 20:30 24-ի նախագիծ

Փաշինյանը հիստերիկայի մեջ է, Եկեղեցու շուրջ միտումնավոր աղմուկ է ստեղծում, կորցրել է իրեն, նա զիջման զզվելի քայլերի է գնալու, դրանք շատ վտանգավոր են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։

Բանախոսի կարծիքով, Եկեղեցու դեմ պայքարը միաբանելու է ընդդիմությանը, այդ ամենը Փաշինյանի դեմ է աշխատելու․ «Կենաց-մահու վիճակում ենք, մենք պարզապես չենք պարտվել, ամբողջ ՀՀ-ն կարող ենք կորցնել, Ադրբեջանը ոչ միայն Սյունիքն է ուզում, նաև ՀՀ-ն, պետք է գիտակցենք։ Հիմա հերոսների ձևավորման պահանջարկ կա, Փաշինյանին հեռացնելը իմպերատիվ պահանջ է, միաբանում է պետք, որ ուղիներ գտնվեն»,-հավելեց Պետրոսյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ