Թողեք մինչև վերջ Փաշինյանը դիմակը բացի, Եկեղեցու հանգստությունը խուճապի է մատնել նրան

07/06/2025 22:00 24-ի նախագիծ

Օրինաչափությունից դուրս է Փաշինյանի կողմից Ադրբեջանին Կուրբան Բայրամի կապակցությամբ շնորհավորելը: Այս մասին 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ», քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նրանց հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, գոյություն ունի հակամարտության ռեժիմ, պայմանագիր չեն կնքում, խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, մեր եղբայրները դեռևս Բաքվի զնդանում են։ Միջազգային պրակտիկայում նման բան չկա, նման ռեժիմով գտնվող երկրները առանց փոխադարձության բաղադրիչի միակողմանի շնորհավորանք չեն հղում», – նկատել է նա:

Խոսելով վերջին օրերին Եկեղեցու դեմ հնչող հայտարարությունների մասին՝ քաղաքագետը նշել է, որ դա ջղաձգումների արդունք չէ, սառնասիրտ հաշվարկ կա այս ամենի մեջ, Փաշինյանը կատարում է «դենացիֆիկացիայի»  գնալու ադրբեջանական պահանջը․

«Վերջին օրերին Փաշինյանը երկու հոդված ևս շալակեց՝ սահմանադրական կարգի խախտում և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով, նա մոռացել է Սահմանադրության մասին, որ եկեղեցու գործերին չպետք է խառնվի, իրեն օրենքից վեր է դասում։  Եկեղեցու հանգստությունը իրեն խուճապի է մատնել, թողեք դիմակը բացի, նա բոլորի դեմ «խաչակրաց արշավ» է սկսելու, նոր բաներ ենք լսելու ու կարդալու այն մարդկանց մասին, ովքեր իրեն քննադատում են»։

Մանրամասները՝ տեսանյութում

–00—ՍՊ