Ինչքան շատ Փաշինյանն իրեն պատեպատ տա, այնքան մոտեցնելու է իր կորստի օրը, ՔՊ-ում շատերը համաձայն չեն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Կաթողիկոսին հեռացնելու հանրային պահանջ չկա, միայն մեկ հանրային պահանջ կա՝ օր առաջ Փաշինյանին հեռացնել, ինչի մասին վկայում են բոլոր սոցհարցումները։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց աստվածաբան Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
«Մեզ հոգեբանական տեռորի մեջ են պահում, մարդկանց զգացմունքային դաշտը ջախջախվում է, մեկ օրում լսում ենք երկու գերեվարված պատանու մասին, հետո տեսնում, որ Փաշինյանը գինու փառատոնին խրախճանք է անում, հետո Ադրբեջանին շնորհավորանքներ հղում, քարից պետք է լինես, որ դիմանաս այդ ամենին»,- ընդգծեց բանախոսը։
Առաքելյանի կարծիքով՝ Փաշինյանի հնչեցրած հարցերի վերաբերյալ Եկեղեցին երկխոսություն չպետք է ծավալի, ողջունելի է այս օրերին եկեղեցականների հավասարակշռված պահվածքը․
«Եկեղեցականները նվիրյալ ծառայում են, մտքներով թող չանցկացնեն, որ իրենց զեկուցելու են, Հայոց եկեղեցին իր առաքելությունը գիտի։ Թողեք, նեղ ու փշոտ ճանապարհով գնան, դուք երկու օր փշերին չեք դիմանալու, ոտատակ մի ընկեք, մեղք եք։ Փաշինյանն ինչքան շատ պատեպատ տա իրեն, այնքան մոտեցնելու իր կորստի օրը, ՔՊ-ում շատերը համաձայն չեն իր հետ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ՍՊ