Արցախի ԱԺ-ն թաքուն նիստ արեց, բայց չհամարձակվեց նախագահ ընտրել, Նիկոլն ամեն ինչ դրա համար արեց

06/06/2025 21:30 24-ի նախագիծ

Արցախի Ազգային ժողովը թաքուն նիստ արեց, ԱԺ նախագահ ընտրեց, բայց համարձակությունները չբավականացրեց նախագահ ընտրել։  Այս մասին  24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Նիկոլի իշխանությունն ամեն ինչ արեց, որ Սամվել Շահրամանյանը չառաջադրվի նախագահի պաշտոնում։ Ո՞վ է ասել, որ հեշտ էր լինելու այս իշխանության պարագայում նախագահ ընտրելը, բայց այն մարդիկ, ովքեր Շահրամանյանին առաջադրել էին այդ պաշտոնում, գերության մեջ են։ Արցախի ԱԺ-ն ինչի՞  հետ են կշռեց, որ չընտրեց նախագահ, ձերբակալությա՞ն։ Ցավոք, այսօր Արցախը նախագահ չունի, դա վտանգավոր է, քանի որ Հայաստանը դարձնում են ուղիղ հակամարտության կողմ, եթե շարունակվի այսպես՝ ՀՀ-ին օկուպացիայի մեղավոր են ճանաչելու, փոխհատուցում պահանջեն»,- նշեց քաղաքագետը։

Խոսելով վերջին օրերին հոգևորականների դեմ Փաշինյանի մեղադրանքների և քննադատությունների մասին՝ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Վեհափառ Հայրապետի դեմ հարձակման ձևը, բովանակությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը չի ցանկանում խնդիր լուծել, նպատակը վարկաբեկելն է։

«Ո՞վ է Նիկոլը, որ բարձրաստիճան հոգևորականները պատասխան տան, ներքաշվեն այդ օրակարգի մեջ։ Բայց Վեհափառը քաղաքական, հասարակական գործիչներին իր շուրջ հավաքելու մեծ ազդեցություն ունի, պետք է քննարկեն և մտածեն, թե ինչ անեն։ Եթե սպասենք 2026-ի ընտրություններին, շատ շոկային բաներ են լինելու, Նիկոլի հրահանգով ուժայինները կմտնեն եկեղեցիներ, հոգևորականներին դուրս կհանեն։ Եթե մեկ տարի էլ սպասենք՝աներևակայելի ու կեղտոտ գործողություններ են լինելու»,- ընդգծեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում:

–00—ՍՊ