Ողորմելինե՛ր, շանտա՞ժ եք անում, եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, Եկեղեցին ամեն ինչի պատրաստ է

03/06/2025 22:15 24-ի նախագիծ

Հայ Առաքելական եկեղեցին չի վերցնում այն ձեռնոցը, որ նետում է Նիկոլ Փաշինյանը, եթե ուզում են պատերազմել, թող պատերազմեն։ Այս մասին 24News«Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Եկեղեցին չի մտնելու այս օրակարգ, մենք այս ձեռնոցը չենք վերցնելու։ Եթե իրենք ընդունակ են ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Եկեղեցին չի կարող վրեժ լուծել, մենք անգամ վրեժ չլուծեցինք 1937 թ-ի այն դահիճներից, որոնց մի մասը ողջ ու առողջ էին Հայաստանի անկախացման օրերին», – ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։