Եկեղեցին միակ կառույցն է, որ Փաշինյանին չի ենթարկվում, վախենում է, որ 2026-ին իր դեմ կարող է աշխատել

03/06/2025 20:00 24-ի նախագիծ

Եկեղեցին միակ կառույցն է, որ Փաշինյանին չի ենթարկվում, Արցախի, ազգային հարցեր է բարձրացնում։ Այն ցանցային կառուց է, գյուղական համայնքներում ազդեցություն ունի, 2026-ին Փաշինյանի դեմ կարող է աշխատել, այդ ամենը զայրացնում ու վախեցնում է նրան։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Բանախոսի կարծիքով՝ Փաշինյանը միտումնավոր եկեղեցու դեմ սրում է իրավիճակը, բայց եկեղեցին սադրանքներին չի տրվում, այն քաղաքական կառույց չէ, որ քաղաքական կոչերով հանդես գա․

«Եկեղեցուց ավել բան մի սպասեք, նրանց խոսքը բարոյախրատական ոլորտում է, ինչքան նպատակահարմար են գտնում, այդքան խոսում են, բավարարվում են խրատական կոչերով։ Իշխանությունն ինչ էլ անի` չի կարողանալու եկեղեցու դեմ բողոք, դժգոհություն առաջացնել։ Եկեղեցին մեկ տարի պետք է համբերի, այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունի»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: