Լավրովը՝ Արարատի ֆոնին, մեսիջ ուղարկեց Թուրքիային, որ չփորձի պայթեցնել ռեգիոնը․ Նահապետյան

24/05/2025 22:15 24-ի նախագիծ

Թուրքիան ակտիվացել է Ռուսաստանի դեմ պայքարում, երեք ճակատ է ուզում բացել, նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Սև ծովում ռազմական բախում է ուզում, ՆԱՏՕ անդամ երեք երկրներ՝ Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան, ծովային ռազմական տեխնիկա, զենք և անձնակազմ են կուտակել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Թուրքիայի հավակնությունները մեծ են, Մեծ Թուրանը միս ու արյուն է ստանում, նրանք Սև ծովում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ամրապնդվել են ուզում, կարծում եմ, որ Լավրովի այցը դրանով էր պայմանավորված։ Լավրովը մեսիջներ հղեց Թուրքիային, գնաց Մայր Հայաստան արձանի մոտ, ծաղիկներ դրեց, բոլոր լուսանկարներում Արարատը երևում էր։ Թուրքիան ռեգիոնը պայթեցնելու մտադրություն ունի, Նիկոլը փոխանակ դա հասկանա, բանակը կազմալուծում է, ասում է՝ փողը տուր, բանակից ազատվի, որ բյուջեն լցնեն՝ «լափեն»,- հավելեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ԱՀ