Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ, Միրզոյանը չժխտեց նրան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Հանրությունը չի կարողանում ճիշտ գնահատել, թե մեզ ինչ է ասվում, Սերգեյ Լավրովը մի սարսափելի բան ասաց` մեղադրեց ՀՀ իշխանությանը դավաճանության մեջ։ Ըստ Լավրովի՝ ՀՀ-ին մի քանի անգամ առաջարկվել է ԼՂ-ի միջանկյալ լուծում, համաձայն որի՝ հինգ շրջանը տրվում էր, երկու շրջանը միջանկյալ վիճակ էր ունենալու, իսկ հարցը փոխանցվում էր սերունդներին, բայց ՀՀ իշխանությունը հրաժարվել է այս առաջարկից։ Արարատ Միրզոյանը չժխտեց, քանի որ այդ գործընթացում եղել են նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, նման մակարդակում սուտ խոսել ուղղակի հնարավոր չէ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի մասին՝ Ստեփան Դանիելյանը նշեց, որ լուրջ հակասություններ կան նրանց միջև։ Ադրբեջանի հետ պատմության վերաբերյալ հակասություններ ունեն, որոնք նաև արտացոլված են դասագրքերում, Թուրքիան և Ադրբեջանը թշնամիներ են եղել։ Բացի այդ Ադրբեջանի սպասելիքներն Հայաստանից ավելի մեծ են, քան դա հետաքրքրում է Թուրքիային։ Թուրքիան Սյունիքի ճանապարհի հարցում Իրանից վտանգներ է տեսնում։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ