Քոչարյանը մեկ շաբաթ արձակուրդ գնա՝ Փաշինյանի իշխանությունը կփլվի, ոխերիմ թշնամի են ուզում սարքել

22/05/2025 20:00 24-ի նախագիծ

ՌԴ-ի դեմ ատելությունը կոնկրետ գումար արժի, եթե տրամաբանում ես, հասկանում ես, որ այս գեոպոլիտիկ ռեգիոնում այլ աջակցություն չի կարող լինել։ Ռեգիոնը կարող է տրաքել, ի՞նչ «խաղաղության խաչմերուկ», մի հատ ձեր հարցերը լուծեք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Խոսելով ներքին լարվածությունից՝ Խաչատրյանը նշեց, որ միտումնավոր խորացվում է հակամարտությունը, Քոչարյանին ներկայացնում են որպես ոխերիմ թշնամի․ «Քոչարյանը մեկ շաբաթ արձակուրդ գնա՝ Փաշինյանի իշխանությունը կփլվի։ Գյումրիի, Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրություններով իշխանափոխություն հնարավոր է, ՔՊ-ն հեռանալու է, ինչքան ուզում է՝ «կծի ու քացի տա», դա անհրաժեշտ է ՀՀ-ի անվտանգության ու ապագայի համար»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ