Փաշինյանը անտեր ու մենակ է մնացել, Արևմուտքի հետ առաջվա ջերմությունը չկա, հույսը Էրդողանն է

ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի համար, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո լրջագույն խնդիրների առաջ կկանգնի։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գալիս է հստակ պատասխաններ ստանա՝ մնո՞ւմ են ԵԱՏՄ-ում, թե գնում են ԵՄ, չես կարող ԵԱՏՄ անդամ լինել, բայց օրենք ընդունել ԵՄ գնալու մասին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» միավորման վարչության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։

«Փաշինյանն անտեր ու մենակ է մնացել, ձախողել է արտաքին քաղաքականությունը, Արևմուտքի հետ էլ առաջվա ջերմությունը չկա, նրա միակ հույսը Էրդողանն է, բայց մանկամտություն է մտածել, թե Թուրքիան կարող է ՀՀ-ին երաշխավոր լինել»,- ընդգծեց Մանվելյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ