Բաքվում Փաշինյանի՝ կուչ եկած տեսքով մեմերն են սարքել, ծաղրում են Ալբանիայի հանդիպումը

Փաշինյանը Ալբանիայում խնդրում էր Ալիևին, որ վերջինս գնա իր հետ սրճելու, նա էլ ցանկություն չուներ, ասաց՝ ո՞վ ես, որ քո հետ առանձնանամ։ Էրդողանը բութ մատի ժեստով ցույց էր տալիս, որ թելադրողը ինքն է, կարծես թե հայրը որդիներին հարցնում էր` բարիշեցի՞ք, ամեն ինչ լա՞վ է, այդ ամենը նա արեց որպես ցուցադրություն միջազգային հանրությանը։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Ադրբեջանի հետ պասերով խաղ է գնում, այս իշխանությունը թուրք- ադրբեջանական ենթակայության տակ է, իշխանափոխությունից հետո շատ հանգամանքներ կպարզվեն։ Հնարավոր է, որ նրանք համաձայնագիրը ստորագրեն, որպեսզի Փաշինյանը վերընտրվի»,- ընդգծեց Դավթյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: