Ռեփեր Արշոն՝ իր դեմ մահափորձի, իշխանությունների հետ շփման և ոլորտի խնդիրների մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ռեփեր Արշոն։ «Երբ նոր էի սկսել կարիերաս, գայթակղությունը մեծ էր, սիրված և ուշադրության կենտրոնում լինելը մարդուն կտրում է իրականությունից»։
«Արդյոք հայկական ռեփն ո՞ւնի ընդհանուր եզրեր համաշխարհային ռեփ արվեստի հետ» հարցին պատասխանելիս Արշոն նշեց, որ, ցավոք, ՀՀ-ում ռեփերները անում են այն, ինչ մյուսներն ուզում են լսել, բայց դա ռեփ չէ․ «Ես, օրինակ, չեմ լսի «Վնասակար», ես լսում եմ Միշո, Էմինեմ»,- ընդգծեց ռեփերը։ Արշոն պատմեց նաև, որ տարիներ առաջ մի քանի անգամ իր դեմ մահափորձ է եղել։ «Ինքնավստահությունս էր, որ շատերին դուր չէր գալիս ու եղան այդ դեպքերը»,-շեշտեց նա։
Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև ռեփերի ու իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների սերտ շփմանը և գաղափարական տարակարծություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան