Ընդդիմությանը դժվար կլինի չմիանալ Էդմոն Մարուքյանի թեկնածությանը` որպես վարչապետի թեկնածու
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մենք յոթ թեկնածու ունեինք, երկուսը վարչության անդամ էին՝ Լևոն Մխիթարյանը, ես և հինգ հոգի, ովքեր մեր կուսակցությունից չէին։ Այսօր քննարկվեցին իմ և էդմոն Մարուքյանի թեկնածությունները, քննարկումների արդյունքում միաձայն որոշվեց առաջադրել Էդմոն Մարուքյանին։ Վարչության անդամները ճիշտ գտան, որ նա պատրաստված քաղաքական գործիչ է, երեք անգամ պատգամավոր է եղել, հատուկ հանձնարարություններով դեսպան է աշխատել, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է, բարձր մակարդակի իրավաբան է, այդ հանգամանքները հաշվի առնելով՝ կանգ առանք իր թեկնածության վրա։ Էդմոն Մարուքյանը բոլորի համար ավելի ընդունելի է, քան ես։ Այս մասին 24News-ի հետ զրոյցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին առաջադրելու հարցի մանրամասներին։
«Ընդդիմությունը եթե հետևողական է իր հայտարարություններին, պետք է միանա նախաձեռնությանը, իրենք ասել են, որ թեկնածու չունեն, բայց կողմ են նախաձեռնությանը, հիմա թեկնածու կա, նրանց դժվար կլինի չմիանալ, ինչպե՞ս են հիմնավորելու»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որմ նշված էր․ «Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Աժգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ