Իրենք են իմպիչմենտի գործընթաց սկսել, մե՞նք թեկնածու առաջադրենք, իսկ իրե՞նք ինչ ներդրում են ունենալու
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր է, ինչն իրենց մոտ ջղագրգիռ, հիստերիկ դրսևորումներ է առաջացնում։ Ցանկացած քննադատությունից ջղաձգվում են, եկան Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներով, բայց ոչինչ չկարողացան անել, արդյունք չունեն, դրա համար էլ վերադարձել են իրենց դերին՝ անպատասխանատու քննադատություններին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին՝ պատգամավորը նշեց․ «Իրենք են գործընթացը սկսել, մե՞նք թեկնածու առաջադրենք, իրենք ի՞նչ ներդրում են ունենալու, եթե ռիսկերի գնահատում ու ռեսուրսների մոբիլիզացիա չես արել, ինչո՞ւ ես խոսում մի բանի մասին, որի վրա ազդելու լծակներ չունես։ Մենք երբեք առանձին պայքարելու մասին չենք խոսել, միշտ միասնական ենք պայքարել, հիմա էլ պատրաստ ենք պայքարել, լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք։ Որքան էլ տարաձայնություն ունենանք, իրական ընդդիմադիրների հետ պատրաստ ենք միաբանվել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ