Արամ Սարգսյանը հրապարակային ստորացրեց Փաշինյանին, նա էլ կուլ տվեց, ընտրություններին պետք է այդ ուժը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Փաշինյանը փշերի վրա է, նա այլևս դրսից տանիք չունի, գործող վարչապետի պաշտոնավարումը ՌԴ-ին ձեռք չի տալիս, իսկ Արևմուտքին նա այլևս հետաքրքիր չէ։ Մոսկվայում նրան անկյուն էին նստեցրել, մեսիջներով ցույց տվեցին իրենց վերաբերմունքը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Փաշինյանը հիմա շատ լարված է, հասկանում է, որ եթե ինքը ընդդիմություն դառնա, իր իսկ նշանակած դատախազը գալու է իր հետևից, թիմակիցներն էլ ամեն ինչ բարդելու են իր վրա։ Նրա լարվածությունը պայմանավորված է նաև նրանով, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրապարակային ստորացրեց Փաշինյանին։ Սարգսյանը թույլ չտվեց, որ թաղապետին հանեն, իսկ Փաշինյանը դա կուլ տվեց, ընտրություններին այդ ուժն իրեն պետք է»- ընդգծեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ