Ռաիսա Ավանեսյանը՝ տաքսիստի կողմից ծեծի ենթարկվելու, առանց ամուսնու մայրանալու և կարծրատիպերի մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է իրանահայ երգչուհի Ռայիսա Ավանեսյանը։
«Այն ժամանակ փոքր էի, «Հայ սուպերսթար»-ից հետո չեղան այնպիսի առաջարկներ, որոնց համար արժեր մնալ ու զարգացնել կարիերաս։ Չնայած, եթե հիմա լիներ, հաստատ կմնայի, չէի գնա»,- ասաց երգչուհին՝ անդրադառնալով Հայաստան գալու և Թեհրան վերադառնալու վերաբերյալ հարցերին։
Խոսելով հայերի ապրելակերպի և նրա մասին, թե ինչը կփոխեր Հայաստանում` երգչուհին նշեց, որ ՀՀ-ում ատելությունը գերակշռում է․ «Հայաստանում փոխվել է միայն հագուկապը, բայց մենթալիտետը նույնն է։ Ասում են՝ եթե աղջիկը երգում է և ուշ է տուն գալիս, ուրեմն դա նորմալ չէ։ Իրանում թե’ հայերը, թե’ իրանցիները մենթալիտետի առումով ավելի թեթև են»,- ընդգծեց Ավանեսյանը։
Երգչուհին պատմեց նաև, որ Թեհրանում հայոց լեզվի ուսուցիչը հորդորել է կրել ամենամաքուր կոշիկը, երբ Հայաստանում լինենք, որովհետև Հայաստանը եկեղեցու նման է։ «Պիտի սիրենք երկիրը, որ կարողանանք պահել այն», – շեշտեց նա։
Հաղորդման ընթացքում առաջին անգամ երգչուհին անդրադարձել է տաքսու վարորդի կողմից ծեծի ենթարկվելու միջադեպին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
–00—ՅՄ