Մե՞նք չենք պայքարել, եղբայրս զոհվել է, հորաքրոջս տղան զոհվել է, քեռիս զոհվել է…
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում փորձում ենք պարբերաբար այցելել նաև անմահացած հերոսների ընտանիքներին՝ նրանց պատմությունը լսելի դարձնելու, նրանց մասին խոսելու ու մեր կողքին ապրող մարդկանց ցավը կիսելու նպատակով։
Հաղորդման այս թողարկման հերոսուհին՝ Քրիստինեն, պատմել է եղբոր՝ Բորիս Փարամազյանի, ինչպես նաև՝ հորաքրոջ տղայի՝ Հայկ Խաչատրյանի զոհվելու, պայքարի ու «արհեստով ցավը բուժելու» մասին։
«Մարդիկ ասում են՝ տունս եմ կարոտում, իսկ իմ միակ ցանկությունը գոնե եղբորս շիրիմն այստեղ տեղափոխելն է։ Որ հարցնում են՝ Արցախ ասելով ի՞նչ ես հասկանում, ասում եմ զոհված եղբայրս է Արցախը», – նշում է Քրիստինեն, ասեղնագործում ու արցունքները հազիվ զսպելով` շարունակում. «Քեռիս 90-ականներին է զոհվել, եղբայրս ու հորաքրոջս տղան՝ 44-օրյայում. սխալ են ասում, թե չենք պայքարել…»։
Կորստյան ցավի, կարոտի, պայքարի ու արցախյան հումորի մասին առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
–00—ՅՄ